«Իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիա՞ն, ո՛չ». Վիգեն Սարգյան

08-11-2018
78 դիտում
«Իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիա՞ն, ո՛չ». Վիգեն Սարգյան

Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում:

Նման գրառում է կատարել ՀՀԿ-ական, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, թե նաեւ այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:

«Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո՛չ: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշելով եւ հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»,- գրել է Սարգսյանը: