ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցության հարցը կորոշի ընդլայնված կազմով խորհրդի նիստում. «Ազատություն»

08-11-2018
54 դիտում
 ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցության հարցը կորոշի ընդլայնված կազմով խորհրդի նիստում. «Ազատություն»

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 11-ին կհրավիրի ընդլայնված կազմով խորհրդի նիստ, որտեղ կորոշվի դեկտեմբերին 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը:

Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշվում է, որ չի բացառվում, որ այդ նիստում նաև կուսակցության փոխնախագահի փոփոխություն տեղի ունենա։