«Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել». Բալայան. «Ազատություն»

08-11-2018
34 դիտում
«Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել». Բալայան. «Ազատություն»

Հայաստանը գերիների փոխանակման առաջարկ ադրբեջանական կողմից չի ստացել: Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ, այսօր կառավարության նիստից հետո «հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը երեկ կրկին պնդել է, թե դեռ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմից հետո, դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և առաջարկել փոխանակել գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Բալայանը դա սուտ է որակել։

«Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է, մինչև այսօր իմ դուրս գալը Պաշտպանության նախարարությունից՝ մոտավորապես 10։20 րոպեն, նման առաջարկ Պաշտպանության նախարարությունը չի ստացել: Նման առաջարկները, ընդունված կարգի համաձայն` իրավակիրառական պրակտիկայով, մեզ գալիս են հիմնականում Կարմիր Խաչի խողովակներով: Ես ընդհանրապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմագերիներ գոյություն չունեն՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախի Հանրապետությունում», - ասել է Բալայանը։