Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան. «Ա1+»

08-11-2018
36 դիտում
Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան. «Ա1+»

ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան:

Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով, Խաչատուրովը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: