«Բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը կբարձրանան». Նախարար. «Armeniasputnik»

08-11-2018
72 դիտում
«Բժիշկների ու բուժքույրերի աշխատավարձերը կբարձրանան». Նախարար. «Armeniasputnik»

2019թ–ին ամբուլատորիաներում ու պոլիկլինիկաներում աշխատող բժիշկների աշխատավարձերը 178 հազարից կհասնի 240 հազարի, բուժքույրերինը` 80 հազարից 120 հազարի, կրտսեր բուժաշխատողներինը` 80 հազարից 100 հազար դրամի։

Այդ մասին «Armeniasputnik»-ի փոխանցմամբ ԱԺ-ում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

«Իրականում ավելի բարձր են ստանալու, կլինեն բժիշկներ, որոնք հավելյալ գումար էլ կստանան։ Դրանք դրույքաչափերն են, որ տրվելու են բյուջեից»,– ասել է Թորոսյանը:

Նա նշել է, որ այդ է պատճառը, որ 2019թ–ին առողջության առաջնային պահպանման օղակի բյուջետային հատկացումները 2018թ–ի համեմատ ավելացվել է 5.4 մլրդ դրամով` հասնելով 26 միլիարդի։