Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

08-11-2018
61 դիտում
Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը»։

Նման գրառում է  կատարել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Նա նշել է նաեւ, որ այս պատասխանատու և պարտավորեցնող գործում իրենց ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը։