Արդարադատության նախարարությունը չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու մասին դիմում. «Արմենպրես»

09-11-2018
147 դիտում
Արդարադատության նախարարությունը չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու մասին դիմում. «Արմենպրես»

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ից երեխա որդեգրելու մասին համապատասխան դիմում:

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

«Նախարարությունը մինչ այսօր ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Ք. Ուեսթի՝ համապատասխան ներկայացված դիմումը՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու համար: Ամերիկյան մեր կոլեգաներից նման դիմում ստանալու դեպքում դրան կտրվի Կոնվենցիայի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք»,- նշել է նա:

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև որդեգրումներն իրականացվում են բացառապես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակում:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանում տղա երեխա որդեգրել: Ըստ այդմ, զույգը առաջիկա շաբաթների ընթացքում այդ նպատակով պիտի այցելի Հայաստան: