«Իրավականորեն 2014-ից ԵՊՀ Ուսանողական խորհուրդ գոյություն չի ունեցել, բայց 8,5 մլրդ դրամ է ստացել». ԵՊՀ Ռեստարտ

09-11-2018
59 դիտում
«Իրավականորեն 2014-ից ԵՊՀ Ուսանողական խորհուրդ գոյություն չի ունեցել, բայց 8,5 մլրդ դրամ է ստացել». ԵՊՀ Ռեստարտ

«ԵՊՀ-ում գործ ունենք ամենաթողության և իրավական լուրջ խախտումների և հանցագործության հետ»:

Նման գրառում է կատարել Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից Դավիթ Պետրոսյանը:

Նա նշել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 2014 թ-ից տարեկան մոտ 8 մլն դրամ է տվել մի կառույցի, որը իրավական կարգավիճակ չունի:

«Համալսարանական ռեսուրսները ծախսվել են ներքին պայմանավորվածությունների հիման վրա»,- գրել է Պետրոսյանը:

Միաժամանակ Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջը փոխանցում է. «2014 թվականի նոյեմբերի 27-ից սկսած ԵՊՀ-ն ՊՈԱԿ-ից վերաձևակերպել է հիմնադրամի, որից հետո ուսանողական խորհրդի կանոնադրությունը չի ուղարկվել լիազոր մարմնի կողմից հաստատման, այսինքն իրավականորեն ԵՊՀ ՈՒԽ-ն գոյություն չի ունեցել:
Ստացվում է՝ Հոգաբարձուների խորհուրդը 2014 թ-ից տարեկան 8,5 մլն դրամ է տվել մի կառույցի, որը իրավական կարգավիճակ չունի:
Համալսարանական ռեսուրսները ծախսվել են ներքին պայմանավորվածությունների հիման վրա»: