«Վիրավոր զինվորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում». Առողջապահության նախարարի պաշտոնակատար

09-11-2018
50 դիտում
«Վիրավոր զինվորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում». Առողջապահության նախարարի պաշտոնակատար

Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Գրել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ վիրավոր զինծառայողներից մեկի ոտքը արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։

«Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին։

Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է Թորոսյանը։