Կորած մարտական ինքնաթիռը վթարվել է, անձնակազմը զոհվել է․ վթարի վայրը՝ Մարալիկ

04-12-2018
283 դիտում
Կորած մարտական ինքնաթիռը վթարվել է, անձնակազմը զոհվել է․ վթարի վայրը՝ Մարալիկ

Կորած մարտական ինքնաթիռը վթարվել է, անձնակազմը զոհվել է․ վթարի վայրը՝ Մարալիկ

Այսօր առավոտյան կորած գրոհիչ մարտական ինքնաթիռի վթարի վայրը հայտնաբերվել է։ Այն Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։

Մահացած օդաչուներն են՝ փոխգնդապետ Արմեն Բաբայան և մայոր Մովսես Մանուկյան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է այսօր ժամը 10.20-ի սահմաններում՝ հայտնել է ՊՆ-ն:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: