Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի աղմկահարույց գաղտնալսման ձայնագրությունը. (Տեսանյութ, տեքստ)

05-12-2018
1195 դիտում
Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի աղմկահարույց գաղտնալսման ձայնագրությունը. (Տեսանյութ, տեքստ)

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի աղմկահարույց գաղտնալսման խոսակցությունների ֆոնին, նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ այս անգամ գաղտնալսվել են Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցները։ 

Վ. – Բարև Ձեզ, պարոն վարչապետ:

Փ. – Բարև: Ի՞նչ կա:

Վ. – Լավ ե՞ք: Նորմալ, նորմալ, պարոն վարչապետ: Պարոն վարչապետ, նայեք, հիմա Խաչատուրովին ուզում ենք տանենք կալանքի, Սասունը, էդ Խաչատուրովին որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք, էլի: Ինքը ՕԴԿԲ-ի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարն ա: Էտի ռուսների հետ, կարծում եմ, պրոբլեմ ենք տալու:

Փ. – Ե՞րբ: Վ.

– Հիմա: Հիմա ուզում ա տանի Սասունը:

Փ. – Ըըըը….

Վ. – Նայեք, հիմա հըլը իրան չենք հարցաքննել: Կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը, Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, ավարտենք…

Փ. – Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ…

Վ. – Իրանը հետաձգենք, էլի…

Փ. – Չէ, պետք ա տեղյակ պահել նախապես, որ խնդիր չլինի:

Վ. – Հա, պետք ա ասենք, էլի, որովհետև…

Փ. – Իսկ էդ մյուս մասով ի՞նչ կա:

Վ. – Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա՝ հաստատ է: Դատավորը զանգեց ինձ, մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի՝ մի հատ գործը ուսումնասիրի, զանգի ասա՝ որտեղ ես թույլ տեղ տեսնում, ու կասեմ: Հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ կզանգ տա, կասի, պարոն վարչապետ:

Փ. – Շատ լավ: Դե՝ էդ մյուս մասով թող հետաձգեն, մինչև ես… ստեղ բանը… դե՝ ես ստեղ եմ, կակռազ կխոսամ: Իսկ նորմալ անցա՞վ բանը… հանդիպումը:

Վ. – Շատ լավ, պարոն վարչապետ, շատ լավ:

Փ. – Լավ, լավ: Հեսա ես կզանգեմ…

Վ. – Ես դե բանին, բանին հետաձգում եմ, բայց Քոչարյանին էսօր ձերբակալում ենք:

Փ. – Ես հեսա կխոսամ:

Վ. – Հա, հա:

Փ. – Շատ լավ:

Վ. – Լավ, լավ: Հաջորդ զրույցը

Փ. – (Փաշինյանը զանգին պատասխանում է ցածր ձայնով) – Արթուր, նիստի եմ, ի՞նչ կա:

Վ. – Պարոն վարչապետ, ռուսները շատ ծանր են տանում էդ բանի ձերբակալումը, Խաչատուրովի: Եկել են պրեդստավիտելները՝ հա՛մ ռազվեդկի, հա՛մ ՖՍԲ-ի (ФСБ): Ասում են՝ տենց բան մի արեք: Ասում ա՝ կապ չունի: Գոնե ՕԴԿԲ-ից (ՀԱՊԿ) հանեք, նոր: Դա մեծ ապտակ ա ՕԴԿԲ-ին, ասում ա՝ շատ ծանր կլինի:

Փ. – Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, նորություն կա՞:

Վ. – Քոչարյանի հետ կապված՝ դատարանում հըլը լսում են, հեսա կտան բանը: Քոչարյանը կլինի:

Փ. – Ո՞վ ա եկել՝ որ, ի՞նչ ա ասում:

Վ. – Պրեդստավիտելն ա էկել ՍՎՌ-ի և ՖՍԲ-ի: Հայաստանում երկու պաշտոնական ներկայացուցիչները, ասում են՝ դա մեծ ապտակ կլինի ՕԴԿԲ-ի հեղինակության վրա: Գոնե հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք՝ արեք:

Փ. – Բա որ գնա, չգա էլ:

Վ. – Դե չենք թողի գնա: Կպահենք: Ելքը… Իրան կարգավիճակ տանք, մի բան անենք, բայց չձերբակալենք, որովհետև իրանք ասում են՝ մեծ պրոբլեմ ա, էլի…

Փ. – Լավ: Մի հատ Սասունի հետ խոսա:

Վ. – Լավ: Եթե կարում ենք պահենք, ի՞նչ անենք, չտանե՞մ կալանքի:

Փ. – Եթե կարում ենք նենց անենք, որ երկրից դուրս…

Վ. – Պարոն վարչապետ, իսկականից պրոբլեմ ենք տալու, էլի, ռուսների հետ, շատ ծանր ա: Ոնց որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն, նստացնեն: Էդ կառույցի հեղինակությունն ա, էլի…

Փ. – Լավ, հեսա մի քիչ հետո կզանգեմ…

Վ. – Լավ, լավ…


Տեքստի սղագրությունը` factor.am/