«Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին». Դանիել Իոաննիսյան

05-12-2018
1429 դիտում
«Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի գրառումը` աղմկահարույց գաղտնալսման մասին ներկայացնում ենք ստորեւ։ 

«Հստակ է հետևյալը՝
1. Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում
2. Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին
3. Սասուն Խաչատրյանը մաքուր է
4. Արթուր Վանեցյանը զանգել է դատավորին (ենթադրաբար՝ մի քանի անգամ)
5. Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել դատավորին Վանեցյանի զանգելուց և չի խոչնդոտել
6. Հայաստանում կան ուժեր, որոնք ունակ են լսելու անգամ արտերկրում գտնվող Վարչապետին ու ԱԱԾ տնօրենին... Այդ ուժերը, ըստ ամենայնի, գործում են բջջային օպերատոր(ներ)ի միջոցով և (հավանաբար) սատարում են Քոչարյանին»: