Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը. ԿԸՀ

09-12-2018
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժոովը հրապարակել է ժամը 20։00-ի դրությամբ ունեցած տվյալները, որի համաձայն քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48,63 տոկոսը

Ըստ ԿԸՀ-ի, Հայաստանի հանրապետությունում հաշվառված է 2 միլիոն 592 հազար 479 ընտրող, որից ընտրությանը մասնակցել եւ քվեարկել է 1 միլիոն 260 հազար 840 ընտրող։

Հիշեցնենք, որ անցած տարի կայացած ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության ընդհանուր թիվը  կազմել էր  1 մլն 575 հազար 786 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 60,86%-ը։

Տեղեկացնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք, 1444 թեկնածուներ էլ ընդգրկված են քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։

Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել են 2010 ընտրական տեղամասեր, որոնցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում։ 41 տեղամասային ընտրական հանձնաժողովներ քվեարկությունը կազմակերպել են շրջիկ արկղերի միջոցով: Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են բոլոր 1998 տեղամասային կենտրոնները։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել են 4000 տեխնիկական սարքավորումներ: