Հայտնի են ԱԺ ընտրությունների արդյունքները․ «Իմ Քայլն» առջեւում է՝ 70.44 տոկոս ձայնով

10-12-2018
Հայտնի են ԱԺ ընտրությունների արդյունքները․ «Իմ Քայլն» առջեւում է՝ 70.44 տոկոս ձայնով

ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների  նախնական արդյունքները։ «Իմ Քայլն» առջեւում է՝ 70.44 տոկոս ձայնով։ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ճեն հաղթահարել 5 տոկոս անցողիկ շեմը։ 

Արդյունքները ստացվել են հանրապետությունում տեղակայված 2010 տեղամասերից։ «Իմ քայլը» դաշինքը ջախջախիչ հաղթանակ է տարել ստանալով քվեների 70.43 տոկոսը կամ 884456 ձայն:

Անցումային շեմը հաղթահարել են երեք ուժեր։ Յոթերորդ գումարման ԱԺ խորհրդարանում կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 80 024 ընտրող, 6.37% եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103 824 ընտրող, 8.27%։