«Ցանկալի կլիներ, եթե պետությունը անցումային արդարադատության շրջանակներում հիմնավոր արդարադատական հիմք տար այդ «նվերներին»». Անուշ Սեդրակյան

16-12-2018
218 դիտում
«Ցանկալի կլիներ, եթե պետությունը անցումային արդարադատության շրջանակներում հիմնավոր արդարադատական հիմք տար այդ «նվերներին»». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

- Ինչպե՞ս եք գնահատում որոշ անձանց կողմից սեփականության և փողերի վերադարձը պետությանը։ Մասնավորապես, Վաչագան Ղազարյանը պատրաստակամ է պետությանը նվիրաբերել 6 միլիոն դոլար։ Նման նախաձեռնություններով հանդես են եկել նաեւ Մանվել Գրիգորյանը, Սաշիկ Սարգսյանը, այլոք։  Արդյոք սա կարո՞ղ է մեղմել նրանց նկատմամբ քրեական գործերը։

- Դա վերադարձ չէ։ Հիմա պետությունը գտել է հիմնավորում, որ դա նվիրվում է, բայց այդ հիմնավորումը հետագայում կարող է դատականորեն շատ փխրուն լինել, որովհետև մարդը հետագայում կարող է ասել՝ ինձ ստիպել են, որ նվիրեմ։

Շատ ավելի ցանկալի կլիներ, եթե պետությունը անցումային արդարադատության շրջանակներում ավելի հիմնավոր արդարադատական հիմք տար այդ «նվերներին»։ Սա մի քիչ թույլ դիրքորոշում է։ Այնպես է ստացվում, որ մարդիկ մեզնից փողեր էին վերցրել, հիմա մեզ լավություն են անում։

 - Արդյոք այդ մարդիկ փողերի վերադարձը փորձում են իրենց համար փրկօղա՞կ դարձնել՝ հնարավոր քրեական գործերից խուսափելու և ներվելու համար։

 - Ինձ թվում է, որ նրանք չպետք է խուսափեն քրեական գործերից, և դա չպետք է լինի փրկօղակ։ Այդ համատեքստում ինձ չեն հետաքրքրում մտադրությունները, ինձ հետաքրքրում են փաստերը։

MediaLab.am