«Շիշը կոտրեցի, դրեցի թևիս, հետո մտածեցի՝ ես ուժեղ մարդ եմ, ես պիտի ապրեմ»․ Մոնիկան՝ մենության ու երազանքի սահմանին․ Տեսանյութ

27-12-2018
5112 դիտում
«Շիշը կոտրեցի, դրեցի թևիս, հետո մտածեցի՝ ես ուժեղ մարդ եմ, ես պիտի ապրեմ»․ Մոնիկան՝ մենության ու երազանքի սահմանին․ Տեսանյութ

Մոնիկա Սարկիսյանը 24 տարեկան է: Կյանքի առաջին 19 տարիներն ապրել է որպես տղամարդ՝ անհաշտ իր ինքնության և մարմնի հետ: 5 տարի առաջ պատահաբար հայտնվելով հեռուստաեթերում՝ Մոնիկան պատմել է իր գենդերային ինքնության մասին, հույս ունենալով, որ իր խոստովանությունը նոր կյանքի սկիզբ կդառնա:

Հաղորդման հեռարձակման օրը ծնողները նրան վռնդել են տնից: Այդ օրվանից Մոնիկան ապրում է մենակ, բաց հաշտ՝ ինքն իր հետ: Սովի, ֆիզիկական ու սեռական բռնության, հոգեբուժարանի, խտրականության ու հալածանքների հաջորդական շղթան երկար ժամանակ կազմում էր նրա կյանքը:

Այսօր Մոնիկան մոդել է, երազում է Հոլիվուդի և սեռափոխության մասին, բայց ամենաշատը՝ իսկական սիրո ու ընտանիքի:

Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան

Տեսանյութը պատրաստված է հղումների մուլտիմեդիա գործիքով, ինչի շնորհիվ էկրանին հայտնվող պատկերանշանների վրա սղմելով՝ կարող եք կարդալ թեմային առնչվող հավելյալ տեղեկություններ: