Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է. ՊՆ հայտարարությունը

08-01-2019
161 դիտում
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է. ՊՆ հայտարարությունը

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: Այս մասին նշված է ՊՆ հայտարարության մեջ։ 

«Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։