Ոստիկանները հայտնաբերել են «Դիլիջան» ազգային պարկում ծառեր հատած քաղաքացուն

09-01-2019
437 դիտում
Ոստիկանները հայտնաբերել են «Դիլիջան» ազգային պարկում ծառեր հատած քաղաքացուն

Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին դեկտեմբերի 26-ին  ստացվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 5.077.500 դրամի վնաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ օրեր անց հանցագործությունը բացահայտվել է:

«Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել Թեղուտի բնակիչ, 1985 թվականին ծնված Գագիկ Ղ.-ն: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերի 29-ին նշված ծառահատումը կատարել է ինքը: Նախապատրաստվում են նյութեր»,-նշում է աղբյուրը: