Խադիջա Իսմայիլովան Եվրադատարանում շահեց Ադրբեջանի կառավարության դեմ դատը

10-01-2019
485 դիտում
Խադիջա Իսմայիլովան Եվրադատարանում շահեց Ադրբեջանի կառավարության դեմ դատը

Ադրբեջանցի հետաքննող լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների մասին աղմկահարույց հրապարակումներով հայտնի Խադիջա Իսմայիլովան այսօր Եվրոպական դատարանում երկրորդ հաղթանակն է տարել Ադրբեջանի կառավարության դեմ: Այս մասին տեղեկացնում է forrights.am-ը։

Ըստ աղբյուրի, ստրասբուրգյան դատարանը արձանագրել է, որ ադրբեջանցի իրավապահները արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել լրագրողի անձնական կյանքի նկատմամբ կատարված ոտնձգության գործով: Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին 15 հազար եվրո փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատությունը ճնշելու համար: