Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել․ «ՀԺ»

10-01-2019
374 դիտում
Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել․ «ՀԺ»

Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Մեր տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը),-գրում է աղբյուրը՝ հավելելով, թե ՀՔԾ-ից այդ տեղեկությունները, սակայն, չեն մեկնաբանել։