«Խոսրովի անտառ» պետական արգելոցը» շատ ուրախ է, որ Վայոց Ձորի տարածքում ևս հայտնվել է մեկ այլ ընձառյուծ

10-01-2019
491 դիտում
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը» շատ ուրախ է, որ Վայոց Ձորի տարածքում ևս հայտնվել է մեկ այլ ընձառյուծ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Հարգելի հետևորդներ,գործընկերներ,ԶԼՄ-ների ներկայացուցիչներ!!!

«Խոսրովի անտառ» պետական արգելոցն անդրադառնալով 09.01.2019թ. Լուրեր 1 TV (Լուրեր) կողմից «Խոսրովի արգելոցում նկատված ընձառյուծը հասել է Վայոց ձորի մարզ» տարածված տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2018թ. հունվարի 23-ից մինչ օրս կովկասյան ընձառյուծը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:

Համապատասխան մասնագետները անցկացրել են համեմատականներ երկու ընձառյուծների միջև, որից պարզվեց, որ Վայոց Ձորում նկարահանված ընդառյուծը դա «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող ընձառյուծը չէ, այլ ուրիշ կենադանի է՝ երիտասարդ, բայց ոչ 5-6 տարեկան /կից լուսանկարներ/:

Միաժամանակ հայտնում ենք, որ կերի բազայի առկայությունը, խստացված հսկողությունը նպաստում են կովկասյան ընձառյուծի մշտական բնակությանն «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այն տարածքներում որտեղ նկատվել է ընձառյուծն արգելվում են նաև զբոսաշրջիկների մուտքը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը շատ ուրախ է, որ Վայոց Ձորի տարածքում ևս հայտնվել է մեկ այլ ընձառյուծ:

Հպարտ ենք, որ 2019 թվականը ՀՀ հրչակվել է կովկասյան ընձառյուծի տարի,ի պատիվ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված Լեոի (կովկասյան ընձառյուծ)»: