«Եզդի համայնքում կրթված աղջիկ տեսնելով, ասում են` հպարտ ենք ձեզանով, բայց իրենց աղջիկներին արգելում են սովորել». Զուզանը՝ խիզախությունից դեպի կյանք (Տեսանյութ)

10-01-2019
4985 դիտում
«Եզդի համայնքում կրթված աղջիկ տեսնելով, ասում են` հպարտ ենք ձեզանով, բայց իրենց աղջիկներին արգելում են սովորել». Զուզանը՝ խիզախությունից դեպի կյանք (Տեսանյութ)

Առաջին օրը նոր կուրսում դասախոսներին անակնկալ է սպասվում.  Զուզան Խուբոյան: Տառասխալ չէ, խիզախություն է: Եզդի Զուզանը քաղաք է եկել իր ու մոր երազանքի՝ կրթության հետևից: Այսօր Զուզանը սովորում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, զբաղվում համայնքային հարցերով ու փորձում գումար հայթայթել եզդիաբնակ Ռյա Թազա գյուղում խաղահրապարակ կառուցելու համար:

Եզդիական համայքնում կանանց կրթության արգելք, որպես այդպիսին, չկա: Հարցն ավելի շատ կարծրատիպերի և սովորույթների տիրույթում է: Կանանց կրթությունը չի խրախուսվում ոչ միայն համայնքում, այլև ընտանիքներում: Վիճակագարկան տվյալները փաստում են՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արագածոտնի մարզերի 15 եզդիաբնակ գյուղերում 2004-2015 թվականներին դպրոց է ընդունվել 473 եզդի աղջիկ, որոնցից հիմնական՝ 9-ամյա դպրոցն ավարտել է միայն 234-ը և միայն 122-ն են իրացրել միջնակարգ պարտադիր կրթություն ստանալու իրենց իրավունքը:

Կրթության նկատմամբ նման մոտեցումը համայնքում շատ հաճախ արդարացնում են վաղ ամուսնությունների սովորությամբ, որը, սակայն, ևս ո՛չ օրենքով, ո՛չ ազգային ավանդույթներով հիմնավորված չէ:

Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան

Տեսանյութը պատրաստված է հղումների մուլտիմեդիա գործիքով, ինչի շնորհիվ էկրանին հայտնվող պատկերանշանների վրա սղմելով՝ կարող եք կարդալ թեմային առնչվող հավելյալ տեղեկություններ: