Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

11-01-2019
476 դիտում
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մահացածը կին է, ով զուգահեռ այլ հիվանդություններ ևս ուներ:

Ինչ վերաբերում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպքին՝ Վանյանը նշեց, որ երեխան վիրուսային վարակ ընդհանրապես չի ունեցել: «Բարդ անատոմիական հետազոտություններ կարվեն, և կպարզենք ինչն է եղել մահվան պատճառը»,-ըստ աղբյուրի ասել է նա։