Search Results for: Հերմինե վիրաբյան

Արվեստ, քաղաքականություն և անարխիա

Արվեստ, քաղաքականություն և անարխիա

Անկախության սերնդի երեք ներկայացուցիչներ՝ Հերբերտը, Արտակը և Լուսինեն, ստեղծել են «Հակահարված» արտ խումբը և փողոցային արվեստի միջոցով իրենց բողոքն են արտահայտում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ սոցիալ-քաղաքական գրաֆիտիների միջոցով: Բազմիցս ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված, իրենց անարխիստ համարող երիտասարդները դրանից չեն ընկրկում և շարունակում են պայքարել Հայաստանում անկախության, հավասարության ու արդարության հաստատման համար: Հեղինակ՝ Հերմինե Վիրաբյան Chai-Khana

Խոսել շրջապատող լռության հետ

Խոսել շրջապատող լռության հետ

Ապրել հայրիշխանական եւ ռազմականացված հասարակության մեջ և մերժել այդ հասարակության որդեգրած սոցիալական արժեքները, խոսել այլ արժեքների մասին եւ լինել չհասկացված։ Հենց սրանից ծնվեց 27-ամյա Արփի Բալյանի «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չես լսում» հակառազմական, ֆեմինիստական արթ-նախագիծը:

«Լինում են մարդիկ, ովքեր գնահատում են, երբեմն էլ նույնացնում են կրոնափոխության և դավաճանության հետ».  Փոքր Ասիա` Հայաստանում

«Լինում են մարդիկ, ովքեր գնահատում են, երբեմն էլ նույնացնում են կրոնափոխության և դավաճանության հետ».  Փոքր Ասիա` Հայաստանում

Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող տոնավաճառի հայկական միանման տաղավարների շարքում միանգամից աչք է զարնում 65-ամյա Ռաֆիկ Սարգսյանի` տիբեթյան ոճով խանութը։

Հասմիկ Խաչատրյան. Կյանքն առանց բռնության

Հասմիկ Խաչատրյան. Կյանքն առանց բռնության

Ամեն տարի հազարավոր կանայք բռնության զոհ են դառնում Հայաստանում: Հասմիկ Խաչատրյանն ամուսնու կողմից ծեծի է ենթարկվել 9 տարի շարունակ: Նա այն քչերից է, ով չնայած այդ ամենին, կարողացել է հաղթահարել իր վախն ու համարձակություն ունեցել դատարան դիմելու՝ ամուսնուն՝ Սարգիս Հակոբյանին, պատասխանատվության ենթարկելու պահանջով:     

«Նաիրիտ», սպասումներ, կոտրված հույսեր (Մուլտիմեդիա պատմություն)

«Նաիրիտը» կաուչուկ արտադրող հզոր գարծարան է եղել ԽՍՀՄ-ի տարիներին:  Վերջինիս փլուզումից հետո փլուզվեց հաև գործարանը և դրա հետ կապված հույսերը: Քիչ-քիչ դադարեցվեցին աշխատանքները, ոչ հետևողական ու բարեխիղճ աշխատանքի պատճառով կուտակվեցին պարտքեր: Իսկ այսօր ` գործարանը միջինը 18 ամսվա աշխատավարձ է պարտք իր աշխատակիցներին: Chai Khana -ի տրամադրած մուլտիմեդիա պատմությունը այն մասին է, թե ինչպես փոխվեց գործարանի ճակատագիրը, ինչին զուգահեռ էլ փոխվեցին հազարավոր մարդկանց ճակատագրեր:

«Բոլոր ձևերով ճնշում են, համալսարանում գրել են բոլորիս անունները, ովքեր մասնակցում են դասադուլին». կոչեր ու ընդհարումներ

«Բոլոր ձևերով ճնշում են, համալսարանում գրել են բոլորիս անունները, ովքեր մասնակցում են դասադուլին». կոչեր ու ընդհարումներ

Արդեն երեք օր է` ՀՀ պետական բուհերի մի խումբ ուսանողներ անցկացնում են դասադուլներ, երթով շարժվում են Երևանի պետական համալսարանների ու ինստիտուտների մոտով, կոչ անում բոլոր ուսանողներին միանալ դասադուլին: Դասադուլ հայտարարած ուսանողներն ասում են, որ այս կերպ արտահայտում են իրենց բողոքը «փետրվարի 18-ի կեղծված նախագահական ընտրությունների» դեմ և իրենց ձայնն են բարձրացնում ՀՀ-ում մարդու ընտրական իրավունքը չոտնահարելու, սահմանադրական կարգը չխախտելու, նոր և արդար ընտրություններ հայտարարելու համար: Դասադուլի մասնակից՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանող Տիգրան Մուրադյանը նշում է, որ առաջին իսկ օրվանից միացել է դասադուլին: