Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացիկ իրադրության վերաբերյալ»,- ասել է Պեսկովը: