Քաղաքապետի կինն այցելել է ծննդատներ, շնորհավորել մայրերին

Քաղաքապետի կինն այցելել է ծննդատներ, շնորհավորել մայրերին
Քաղաքապետի կինն այցելել է ծննդատներ, շնորհավորել մայրերին

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։

«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանիքներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։

Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

© Medialab.am