Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվն անցել է 100-ի սահմանը

Հոկտեմբերի 30-ին Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 102-ի, իսկ վիրավորների թիվը՝ 1026-ի:

Փլուզված 17 բազմաբնակարան շենքերից 5-ում դեռևս շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: 

Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը՝ հղում անելով  haberturk.com-ին։