Դավիթ Գալստյանն արձագանքել է Թուրքիային զենք վաճառելու մասին լուրերին. Sputnik Արմենիա

Համացանցում շրջանառվող տեղեկությունը Թուրքիային զենք վաճառելու մասին ամբողջովին ապատեղեկատվություն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Moston Engineering կազմակերպության սեփականատեր Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով, Moston Engineering կազմակերպությունը 02.04.2014 թվականին տենդերով Ղազախստանի Հանրապետությունում գնել է տարբեր տրամաչափերի 200.000.000-ից ավելի փամփուշտ։ Բոլոր գործարքները, որոնք բոլորը փաստագրված են, կատարվել են Ղազախստանի Հանրապետության և միջազգային օրենքների հիման վրա։ Տևական ժամանակ վերոգրյալ փամփուշտները տարբեր խմբաքանակով վաճառվել են մի քանի պետությունների՝ տվյալ երկրում ընդունված ընթացակարգերով։

«Թուրքիային վաճառելու տեղեկությունը ամբողջովին ապատեղեկատվություն է և ստոր մանիպուլյացիա։ Թուրքիային ոչինչ չի վաճառվել մեր կազմակերպության կողմից։ 2018 թվականի սկզբին Moston-ի ղազախական գրասենյակ թուրքական կազմակերպության կողմից հարցում է ուղարկվել, որը մերժվել է։ Այդ ժամանակ դեռ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար չէր։ Հավաստիացնում եմ, որ որևէ գործարք չի կնքվել, լիցենզիա չի տրվել և ապրանք չի մատակարարվել Թուրքիա։ Խոսքերիս հավաստիությունը ստուգելու համար կարող եք հարցումներ ուղարկել ղազախական պատկան մարմիններին և համոզվել, որ որևէ գործարք չի եղել»,–ասաց Գալստյանը։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։