Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Տիգրան Խաչատրյանին փոխարինել է Վահան Քերոբյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիգրան Խաչատրյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, իսկ Վահան Քերոբյանը նշանակվել է այդ պաշտոնին։

«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»:

 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»,- ասված է Վահան Քերոբյանին նշանակման հրամանագրում: