Սամվել Բալոյան. «Հանքարդյունաբերությունից երկիրը բզկտված վիճակում է»

Սամվել Բալոյան. «Հանքարդյունաբերությունից երկիրը բզկտված վիճակում է»
Սամվել Բալոյան. «Հանքարդյունաբերությունից երկիրը բզկտված վիճակում է»
Հեղինակ MediaLab

Հուլիսի 18-19-ը Կողբ գյուղի անտառում գտնվող «Զիկատար» գիտաուսումնական կենտրոնում կայացավ անապատացման դեմ պայքարի 3-րդ ազգային ծրագրին նվիրված սեմինար` շուրջ 15 լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ բնապահպանների մասնակցությամբ: Մենք հարց տվեցինք բաց եղանակով շահագործվող հանքավայրերի վատ հետեւանքների, հանքերի շահագործման լիցենզիաների հատկացման ոլորտում կոռուպցիոն ռիսկերի, օֆշորում գրանցված հանքարդյունաբերական ընկերությունների վերաբերյալ, ասելով, թե որտե՞ղ է այդտեղ պետության եւ հանրության շահը: «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանն ասաց , որ այդ խնդիրները իրենց էլ են հուզում եւ հավելեց.
«Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության գծով լիցենզիաների տրամադրմանը, ապա ես գտնում եմ, որ այդ լիցենզիաների տրամադրումը պետք է խիստ սահմանափակվի, որովհետեւ երկիրն այդքան հնարավորություն չունի, անկախ նրանից` թե այդ պաշարից որքան կա, որքան` չկա: Երկիրն արդեն բզկտված է, բզկտված վիճակում է: Երկրորդը` հանքարդյունաբերությունը նպատակային դարձնել միայն այն ժամանակ, եթե հանքից կորզած օգտակար հանածոները իրենց վերջնական պրոդուկցիան կունենան Հայաստանում , եւ ոչ թե դա որպես հումք կվաճառվի արտասահմանում: Եթե դա որպես հումք վաճառվում է, արագ հարստացման միտում է արդեն նկատվում, մարդիկ արագ հարստանում են: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/25/483155/