«Ամոթ», «դավաճան» վանկարկումներ Ազգային ժողովի մուտքի մոտ. «Ազատություն»

«Ամոթ», «դավաճան» վանկարկումներ Ազգային ժողովի մուտքի մոտ. «Ազատություն»
«Ամոթ», «դավաճան» վանկարկումներ Ազգային ժողովի մուտքի մոտ. «Ազատություն»

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարող ցուցարարները Ազգային ժողովի նիստի մեկնարկին շրջափակել էին խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքը՝ դահլիճ շտապող պատգամավորներին հորդորելով դեմ քվեարկել պայմանագրին: Խորհրդային տարիների այլախոհ, այժմ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանին անկախության կորստի մասին խոսքերը զայրացրին, ցանկացավ ապտակել մի ակտիվիստի։ «Նենց կապտակեի քեզ, Վարուժան. ես, որ ժամանակին պայքարում էի Սովետմիության դեմ… Բա […]

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարող ցուցարարները Ազգային ժողովի նիստի մեկնարկին շրջափակել էին խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքը՝ դահլիճ շտապող պատգամավորներին հորդորելով դեմ քվեարկել պայմանագրին:

Խորհրդային տարիների այլախոհ, այժմ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանին անկախության կորստի մասին խոսքերը զայրացրին, ցանկացավ ապտակել մի ակտիվիստի։

«Նենց կապտակեի քեզ, Վարուժան. ես, որ ժամանակին պայքարում էի Սովետմիության դեմ… Բա որ գիտես, ինչո՞ւ էս էդպես հիմար հարց տալիս», – ասաց Կարախանյանը։

Մեկ այլ «Հանրապետական» պատգամավոր՝ Լեռնիկ Ալեքսանյանն ինքն ամոթանք տվեց խորհրդարանի մոտ հավաքվածներին. – «Ամոթ ձեզ, որ այսպիսի բաներ եք անում»։

«Բարգավաճ Հայաստան»-ի և «Հանրապետական»-ի պատգամավորները հիմնականում չէին արձագանքում ամոթանքերին՝ արագ մուտք գործելով շենք:

«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության անդամ, լրագրող Գայանե Առուստամյանը մեկ առ մեկ զգուշացնում էր նրանց՝ «այդ խարանը ձեր ճակատին է մնալու»։

«Մի քվեարկությամբ դուք վաճառում եք մեր հայրենիքն ու մեր ազատությունները։ Դուք գետինը մտնեք, դուք պատգամավորներ եք ու դուք ժողովրդի շահը պետք է ներկայացնեք», – բղավում էր Առուստամյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, 1990 թվականին Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանն այդպես էլ չհստակեցրեց` կողմ է քվեարկելու, թե դեմ, ցուցարարների վանկարկումներից նրան դուր չեկավ «դավաճան» բառը։

«Ասա, դու ի՞նչ ես ասում։ Դու ինձ դավաճան ասի՞ր, դու դրա իրավունքն ունե՞ս… Դու պետք է որոշես՝ ո՞նց քվերակեմ», – ասաց Մանուկյանը։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն ասաց՝ այս դաշինքը մեռելածին է, երկար կյանք չի ունենալու, բայց էական վնասներ կհասցնի Հայաստանին՝ կողմ քվեարկելը հանցագործություն է։

«Եթե մենք վավերացնում ենք այս հակասահմանադրական պայմանագիրը, որն ազդեցություն է ունենալու մեր ինքնիշխանության վրա, իհարկե դա պետական դավաճանություն է», – «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Տեսանյութը դիտեք «Ազատության» կայքում