Հրշեջ-փրկարարական ջոկատները վարակազերծման աշխատանքներ են իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում. տեսանյութ

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: