«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը բուսական ու կենդական աշխարհին մեծ վնաս է հասցրել. կորուստները վերականգնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը բուսական ու կենդական աշխարհին մեծ վնաս է հասցրել. կորուստները վերականգնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր
«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը բուսական ու կենդական աշխարհին մեծ վնաս է հասցրել. կորուստները վերականգնելու համար տասնյակ տարիներ են հարկավոր

Հայաստանի «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված խոշոր հրդեհը մեծ վնաս է հասցրել տեղի էկոհամակարգին. տուժել է թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհը: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, այն հաջողվել է մարել չորս օր անց, երբ հրշեջ միջոցառումներին զուգահեռ հորդառատ անձրև է տեղացել: Հրդեհի առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ:

Խոսրովի անտառն ունի հարուստ բուսական աշխարհ: Այստեղ են կենտրոնացված Հայաստանի ֆլորայի տեսակների կեսից ավելին՝ 1849 տեսակ: Արգելոցի լեռնային էկոհամակարգերում ապրում է 283 տեսակի ողնաշարավոր կենդանի:

Մասնագետներն ասում են, որ հրդեհի հետևանքով հիմնականում տուժել են սողունները, կրծողներն ու թռչող միջատները, կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչիները բարեբախտաբար չեն տուժել, բայց տեղափոխվել են այլ տարածքներ: Հրդեհվել է նաև 201 հա գիհուդ, 908 հա կաղնուտ, 162 հա խոտածածկ տարածք:

«Այս արգելոցն ունի ազգային ու տարածաշրջանային, միջազգային նշանակություն: Հանրապետության բույսերի կեսից ավելին այնտեղ են գտնվում: Թռչունների և կաթնասունների ամենահարուստ հավաքածուն ևս այնտեղ են, ինչպես նաև կենդանիների էնդեմիկ տեսակները՝ բեզոարյան այծն ու հայկական մուֆլոնը: Կորուստները վերականգնելու համար մեզ տասնյակ տարիներ հարկավոր կլինեն, որովհետև վնասված ծառատեսակներ կան ՝ օրինակ գիհին, որը այդ մեծության հասնելու համար տարիներ կպահանջի»,- նշել է բնապահպան Կարինե Դանիելյանը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Մանասարյանն էլ ասել է, թե այրված տարածքների վերականգնումը երազանք է:

«Սգո օր պիտի համարվի, քանի որ հանգույցները, որոնք այրվել են, մեծ արժեք ունեն ազգային ու միջազգային առումով: Վերականգնման մասին հնարավոր չէ մտածել, այդ գոտում հարյուրավոր յուրահատուկ բուսատեսակներ կային, էնդեմիկ ծառեր: Հայկական գիհը շատերն են փորձել այլ տեղերում աճեցնել, չի ստացվել, տարբեր կերպ փորձել են, բայց դա շատ բարդ աշխատանք է: Կենդանական ու բուսական աշխարհի համակեցությունը վերականգնել հնարավոր չէ»,- ասել է Հակոբ Մանասարյանը:

Համացանցում օգտատերեը ևս շատ ակտիվ քննարկել են հարցը: Նրանց մեծամասնությունը զարմանք և զայրույթ ա արտահայտել այն կապակցությաբ, որ հրդեհի մարման աշխատանքները բավական երկար են տևել և որ Հայաստանում չկա անհրաժեշտ տեխնիկան, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել օգնություն խնդրել Ռուսաստանից՝ մասնավորապես, «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը: Նրանց գրառումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

«Գոնե հասկանում եք , որ այս շոգին հրդեհները անխուսափելի են աշխարհի ցանկացած շոգ տարածքում: Ամեն տարի Ավստրալիայում ու Ամերիկայում հրդեհներ են լինում , որոնք տևում են շաբաթներ… Մի քիչ մտածելով ապրեք, հնարավոր չէ՞ր կանխատեսել, որ մարդ ես, մի օր էլ կարող է մեզ մոտ հրդեհ լինել»:

«Էս ի՞նչ երկիր ենք մենք, որ հրդեհը չենք կարողանում մարել, որ անգամ հրդեհը մարելու տեխնիկա չունենք…»

Աղբյուրը՝ jam-news.net