«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որպեսզի Վահե Գրիգորյանը չմասնակցի ՍԴ-ում իրենց դիմումի քննարկմանը

Official representative of ‘Armenia’ Alliance Aram Vardevanyan holds a briefing on the application submitted by the alliance to the RA Constitutional Court

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը  ընտրությունների արդյունքները վիճարկող հայցադիմումի հետ Սահմանադրական դատարան է ներկայացրել նաև միջնորդություն՝ գործին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ, գրում է Factor.am-ը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց դաշինքի անդամ, պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: «Վահե Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանը նաև պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը ՍԴ-ը որակեց հակասահմանադրական:

Այս փաստերը համադրելով՝ Արամ Վարդևանյանը համոզմունք հայտնեց, որ Վահե Գրիգորյանն ընտրությունների գործով կարող է կանխակալ վերաբերմունք ունենալ: