Դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվն աճե՞լ է. համեմատական Գորիսի հետ.Fip

Fip.am-ը գրում է.

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հուլիսի 6-ին ֆեյսբուքյան գրառում էր արել՝ պնդելով, որ վերջին երկու ամիսներին շեշտակի աճել է Սյունիքի մարզպետի կողմից տրված դրամական օգնությունների վերաբերյալ որոշումների թիվը։ 

Հիշեցնենք, որ FIP.am-ը հետաքննություն էր արել և պարզել, որ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զգալիորեն ավելացրել էր բնակիչներին հատկացվող դրամական օգնությունը: 

Օրեր անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, որը բնակիչներին մայիսին 100-220 հազար դրամ է փոխանցել ու նրանց հարկադրել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: 

Ռոբերտ Հայրապետյանը գրել է, որ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները. «Ընտրությանը նախորդած ժամանակահատվածում՝ մասնավորապես մայիսից հունիս ամիսներին, շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը»։ 

Հայրապետյանը ուշադրություն էր հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ չեն հրապարակվել որոշումների հավելվածները, որտեղ ներկայացվում են դրամական օգնություն ստացած քաղաքացիները, ինչը, ըստ նրա, պարտավոր են անել օրենքով:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նաև դրամական օգնությունների մասին Սյունիքի մարզպետի որոշումները՝ հասկանալու, թե արդյո՞ք  դրանց թիվն իսկապես «շեշտակի» աճել է: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում