ՀՀ մշակույթի նախարարությունը և «Մարդ կարդացող/Homօ Լegens»` ընթերցանության խրախուսման նախագիծը հայտարարում են «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ:
Մրցույթի նպատակները՝
• Գրադարանների նկատմամբ պատասխանատվության մեծացում,
• Ընթերցանության խրախուսման ծրագրերում ներգրավելու նպատակով ակտիվ, ընթերցասեր մարդկանց հայտնաբերում,
• Գրադարանները նոր հրատարակված գրքերով համալրելու հնարավորություն,
• Գրադարաններից օգտվողների թվի աճ,
• Գրադարանավարների աշխատանքի ներկայացում և արժևորում,
• Էսսեներում ներկայացված գաղափարները հաշվի առնելով` գրադարանների զարգացման նոր ծրագրերի մշակում:
Էսսեների թեմատիկ-պայմանական վերնագրերն են՝
1. «Գրադարան՝ իմ սեր»
2. «Իմ երազանքի գրադարանը»
3. «Կյանքը գրադարանի պատուհանից»
4. «Գրադարանավարի խորհրդով»
Մրցույթի պայմանները`
• Մրցույթի լեզուն հայերենն է:
• Ուղղարկվող էսսեի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը: Նշված ծավալը գերազանցող էսսեները չեն դիտարկվի:
• Էսսեները կընդունվեն մինչև ս. թ. հոկտեմբերի 5-ը: Հաղթողների անունները կհրապարակվեն ս. թ. հոկտեմբերի 20-ին: Պարգևատրման արարողության մասին կհայտարարվի լրացուցիչ:
• Այն էսսեները, որոնք բովանդակությամբ և ծավալով կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, կհրապարակվեն «Մարդ կարդացող/Homօ Լegens» նախագծի ֆեյսբուքյան էջում:
• Էսսեները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ որպես նամակի նյութ (subject) նշելով՝ «Մեր գրադարանը»:
Էսսեների գնահատումը
Էսսենները կընթերցի և կգնահատի գրադարանավարներից, գրողներից, գրականագետներից կազմված ժյուրին:
Մրցանակներ
Հինգ լավագույն էսսեների հեղինակները պարգևատրվելու են դրամական մրցանակներով.
1-ին տեղ՝ 400 000 դր., 2-րդ տեղ՝ 300 000 դր., 3-րդ տեղ՝ 200 000 դր., 4-րդ տեղ՝ 100 000, 5-րդ տեղ՝ 80 000 դր. (ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները):
Մրցանակակիրները ստացած գումարի 60 տոկոսով պետք է ձեռք բերեն նոր հրատարակված գրքեր և նվիրեն իրենց սիրելի գրադարանին: