Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, 1300 մարդ անհետ կորած է․ Bild

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի արդյունքում զոհերի թիվը հասել է առնվազն 80-ի։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում կատարելով Կոբլենցեի ոստիկանությանը։ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային հողում տարերային աղետի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, Ռայնլանդ-Պֆալցում՝ առնվազն 50 մարդ։

«Մենք մտավախություն ունենք, որ զոհերի թիվը կմեծանա»,- նշել են իրավապահ մարմիններում։

N-tv հեռուստաալիքի տվյալների համաձայն` առավել շատ տուժել է ԳԴՀ արևմուտքում գտնվող Արվայլեր շրջանը։  Տեղի իշխանությունները ենթադրում են, որ շուրջ 1300 մարդ անհետ կորած է։ Միայն Բադ Նոյենար-Արվայլեր շրջանում փրկարարները 1000 կանչ են գրանցել։

Ընդհանուր առմամբ այս շրջանում ապրում է 130 հազար մարդ։ Հիշեցնենք՝ Գերմանիայի մի շարք շրջաններում հորդառատ տեղումներ են երկուշաբթի օրվանից սկսած։ Անձրևների պատճառով ափերից դուրս են Ռայնի վտակները՝ Արն ու Մոզելը, ինչպես նաև Զաուեր, Պրյում, Նիմս, Կիլ ու Էրֆտ գետերը։

Աղբյուր՝ Factor.am