«Երբեք հետ չնայեք, չհանդուրժեք բռնությունը, միշտ առաջ գնացեք… Կյանքը պայքար է». Մարիամ Գևորգյան՝ կին, որը հաղթեց / ԴԱՓՆԵ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ «Մեդիալաբը» ներկայացնում է իր «Դափնե» նախագծի պատմությունները, որոնք պատմում են կանանց մասին, ովքեր անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները հրապարակվել են www.Daphne.am կայքում, որը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ և լայն արձագանք ունեցել։