Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է զոհվել.Factor

Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։

Զինծառայողի մահվան մասին հաղորդում է նաև ընդդիմադիր  լրագրող Հաբիբ Մունթեզիրը սոցիալական ցանցի իր էջերում։ Նշվում է, որ  Աղջաբեդիի շրջանից զինծառայող Գորհմազ Ջաֆարովը զոհվել է  Քարվաճառում։

Նրան արդեն իսկ հուղարկավորել են հայրենի գյուղում։ Դեպքից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդել։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: