«Պատմական արդյունք է, քանի որ ազատ, արդար ընտրություններով իշխանության թեկնածուն պարտվել է». Նիկոլ Փաշինյան

«Պատմական արդյունք է, քանի որ ազատ, արդար ընտրություններով իշխանության թեկնածուն պարտվել է». Նիկոլ Փաշինյան
«Պատմական արդյունք է, քանի որ ազատ, արդար ընտրություններով իշխանության թեկնածուն պարտվել է». Նիկոլ Փաշինյան

15 համայնքներում «Քաղաացիական Պայմանագիր» կուսակցությունն թեկնածուներ էր առաջադրել, որոնցից չեն ընտրվել միայն երկուսը։

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կապան քաղաքում ՔՊ-ի թեկնածուի պարտությանը՝ Փաշինյանը պատմական արդյունք է համարել, քանի որ ազատ, արդար ընտրություններով իշխանության թեկնածուն պարտվել է։

«Մեր քաղաքական առաքելությունը իրականացրած կհամարեմ այն ժամանակ, երբ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով կհեռանանք իշխանությունից»,- ասել է Փաշինյանը։

Վերջինս պատմական է համարել նաեւ այն, որ Էջմիածնում կին քաղաքապետ է ընտրվել:

Նա նաեւ խոսել է արտահերթ ընտրությունների եւ ԱԺ արձակման մասին՝ նշելով, որ վաղը լրանում է իր հրաժարականից հետո օրենքով սահմանված առաջին ժամկետը, եւ որ արտահերթ ընտրությունների գնալու համար ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Փաշինյանը հիշեցրել է, որ մյուս բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ այս ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ու հիմա, նրա խոսքով, հարց է հնչեցվում, թե արդյո՞ք այս ընթացքում դավադրություններ հնարավոր են:

«Տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Եթե դա արվի, ապա ժողովուրդն իր խոսքը պետք է ասի: Նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին, կոչ կանեմ հավաքվելու ու իր խոսքն ասելու: Այնպես որ՝ հետևեք իրադարձություններին: Լինենք մշտական կապի մեջ, որ հարցերի վերաբերյալ արագ արձագանքենք, միմյանց հետ կայացնենք որոշումեր: Մի բան ակնհայտ է՝ պետք է գնանք արտահերթի, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը դրան հակասող գործողություն չեն անի»,- ասել է Փաշինյանը: