Կիևում բացվել է ԹՈԻՄՈ միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը

Այսօր Կիևում բացվեց ԹՈԻՄՈ միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը համալրեց այլ երկրներում արդեն գործող կենտրոնների ընտանիքը:

Այդ մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ընդգծելով ԹՈՒՄՈ-ի առանձնահաուկ լինելը և ներկայացնելով կենտրոնի հայկական արմատների պատմությունը: Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց գաղափարը իրագործաց անձանց, մաղթելով նորանոր հաջողություններ: