Քաղաքական որոշում է կայացվել՝ այդպես անել. ԲՏԱ նախարարը Փաշինյանի՝ Արցախ չմեկնելու մասին. տեսանյութ

«Ուրեմն էդպես է պետք. քաղաքական որոշում է կայացվել այդ ձևով անել։ Ինչ-որ այլ բաներ մի փնտրեք, նորմալ է։ Ես կարծում եմ՝ որևէ խնդիր չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Արցախի հանրապետության հռչակման 30-ամյակին ՀՀ բարձր ղեկավարությունը Արցախ չի այցելել, իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է արձակուրդ մեկնել, Նա հորդորեց դրանից մեծ խնդիր չսարքել, գրում է Factor.am-ը։

«ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։ Որևէ խնդիր չկա, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել»,- շեշտեց նա։