Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության համաժողովին․ ԱԽՔ. տեսանյութ

Արմեն Գրիգորյանը՝ Արթուր Վանեցյանի հնարավոր կալանավորման մասին

Վարչապետ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից Ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը։ Առաջին ալիքի «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք ժողովրդավարության գագաթնաժողովն ընկալում ենք որպես Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։