Նիստի նախօրեին զանգեց Հայկը․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Վահե Գևորգյանի գրառմանը, գրել է.

«Նիստի նախօրեին զանգեց Հայկը … Բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում»…Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը:

Հալալ էր նաև ԲՀԿին, որ Անի Խաչատրյանի հորդորին չգրանցվել ասացին «ժողովրդին ա պետք» ու կողմ քվեարկեցին:Երևանցին պիտի իմանա, թե իր շահը որքանով է կարևոր Իմ քայլի համար»: