Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայի վրա հարձակվելու հավանականության մասին․ տեսանյութ

Զգացողություն կա, որ Ուկրաինայում պատրաստվում է երրորդ ռազմական օպերացիան Դոնբասում, ավելի ու ավելի հաճախ է հնչում «պատերազմ» բառը, ասել է Վլադիմիր Պուտինը իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ՝ ապատասխանելով այն հարցին, թե ինչքան է հավանանակությունը, որ ՌԴ-ն պատերազմ կսկսի Ուկրաինայում։

«Եվ մեզ նախապես զգուշացնում են՝ մի խառնվեք, մի պաշտպանեք այս մարդկանց։ Եթե դուք միջամտեք, պաշտպանեք, այսինչ նոր պատժամիջոցները կհետևեն»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Մոսկվան չի կարող չարձագանքել և ստիպված է անընդհատ մտածել իր անվտանգության հեռանկարների մասին։
«Մենք պետք է ապրենք հետհայացք նետելով Ուկրաինայի վրա։ Նայել, թե երբ կհարվածեն։ Ինչ նոր սպառազինություն կմատակարարեն Ուկրաինա, ինչպես այնտեղ իրենց կպահեն ծայրահեղականները»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև հիշեցրել է, որ Մինսկյան համաձայնագրերը միակ հնարավորն են մնում ապաէսկալացիայի համար։

Աղբյուր՝ Factor.am