Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու դիմումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում է ստորագրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 28-ին հայտնել է «Ժողովրդի ծառա» ուկրաինական կուսակցության մամուլի ծառայությունը:

«Զելենսկին Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմում է ստորագրել: Պատմական պահ է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կուսակցությունը հրապարակել է նաև նախագահի ստորագրությամբ ուղեկցող նամակի տեքստը. «Այս նամակով Ուկրաինան, որպես եվրոպական պետություն, որը հարգում է Եվրամիության մասին պայմանագրի 2-րդ հոդվածում ամրագրված արժեքները, պատիվ ունի դիմել ԵՄ անդամակցության համար՝ համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի»:

Նամակն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որի երկիրը  նախագահում է ԵՄ խորհուրդը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։