Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ իջնում ենք փողոց. Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է բողոքի ակցիաներ սկսելու մասին:

«Մենք կանգնած ենք հայրենիքի կորստի առջև: Սա իրականություն է: Ով աչք ունի տեսել է, ով ականջ ունի լսել է: Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք մեր թիմով, մեր ամբողջ ռեսուրսներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի: Իջնում ենք փողոց այս ազգադավ իշխանություններին հեռացնելու համար: Սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության», հայտարարել է Սաղաթելյանը: