ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկությանը, Հակոբյանն ասաց. «Այդպիսի բան չկա»:
ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին դադարեցրել էր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորել էր Հակոբյանի բացակայություններով, խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելով: Նույն հիմքովԱԺ–ն նաև հետ էր կանչել «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻշխանՍաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալիպաշտոնից: