Նորամարգ գյուղում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. Tert.am

Նորամարգ գյուղում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. Tert.am
Նորամարգ գյուղում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է. Tert.am

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր՝ մայիսի 30-ին, պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, հաղորդում է Tert.am-ը։

Այս մասին ասաց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Նրա խոսքով՝ հիվանդանոց է տեղափոխվել նաև հղի կին, որն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Գինեկոլոգները հսկում են հղիությունը պահպանելու համար»: 

Հիվանդանոց է տեղափոխվել նաև մի կին, որին դեռևս վիրահատում են։

Շուշան Հունանյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև փոքր երեխա, որին, սակայն, չեն հոսպիտալացրել և տարել են։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր տեղի է ունեցել պայթյուն, ըստ նախնական տեղեկությունների, ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ»: