ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չեն կայանա. Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում չեն կայանա: Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցնելով՝ «նպատակահարմար չենք համարում»: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա», – հայտնեց վարչապետը։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed